Զբոսաշրջային ծառայության կողմից հարցման մասնակցած ճանապարհորդները պատմել են, թե ինչ են անում ավիափոխադրումների ժամանակ՝ հայտնում է Aviasales-ը։

Զբոսաշրջության որոնման մասնագետները հարցում են անցկացրել 26 հազար օգտատերերի շրջանում:

Պարզվել է, որ ավիաուղևորների 40 տոկոսը նախընտրում է քնել թռիչքի ընթացքում: Շատերն իրենց պարանոցի համար բարձ են վերցնում, քնելու դիմակ, ականջակալներ և հարմարավետ հագուստ: Որոշ ուղևորներ հատուկ չեն քնում նախքան թռչելը, որպեսզի դա անեն ինքնաթիռի վրա, իսկ ոմանք էլ քնաբեր հաբեր են ընդունում։

Ինքնաթիռում զբոսաշրջիկների 29 տոկոսը օգտագործում է մուլտիմեդիա համակարգ, կամ նախապես գաջեթներում ներբեռնում է կինոնկար և երաժշտություն։

Թղթե կամ էլեկտրոնային գրքեր կարդալը երրորդ ամենատարածված պատասխանն է. հարցվածների 17 տոկոսը իրենց ժամանակը անցկացնում է այս ձևով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել