Հարբած ռուս կինը շրջել է այրվող ավտոմեքենայով, քանի դեռ նրան չեն կանգնեցրել մյուս վարորդները: Իրավախախտը հայտնվել է տեսանյութում, որը հրապարակել է Mash Telegram-ալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրի վրա: Ըստ ականատեսների, կինը չի արձագանքել երթևեկության մյուս մասնակիցների ազդանշաններին: Վարորդներից մեկը նրա ավտոմեքենան դեմ է տվել ճամփեզրին, որպեսզի այն կանգնեցնի: Սակայն կինը չի կարողացել դուրս գալ մեքենայից, նրան հանել են սրահից:

Կինն ասել է, որ մեքենան իրենը չէ և փաստաթղթեր չունի: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև շտապօգնություն և հրշեջ մեքենա:

Վարորդի վիճակի մասին չի հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել