Tert.am-ը գրում է.

Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար: Այս մասին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք՝ Հայաստանից, թե՞ Ղարաբաղից, չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա և ցանկություն չեն հայտնի»,-նշեց նա:

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելուն՝ Արամ Օրբելյանն ասաց, որ դատարանում ներկայացված հիմնավորումները, բոլորը համակցությամբ հիմք չէին դատավորի ինքնաբացարկի համար:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

«Մենք չենք տեսնում հիմքեր, որ տվյալ հրապարակումը անաչառ դիտորդի մոտ կարող է կասկած առաջացնել դատավորի անաչառության վերաբերյալ: ԱԱԾ-ում քննվում է գործ, որ ոմն Արտակ զրպարտել է դատավորին, չի քննում, թե արդյոք դատավո՞րն է վճիռ գրել, թե՝ ոչ, խախտում կատարե՞լ է, թե՝ ոչ»,-նշեց նա: Արամ Օրբելյանն ասաց, որ ստացվում է՝ ցանկացած ենթադրաբար զրպարտչական բնույթի տեղեկատվություն, որն արվել է սոցիալական ցանցում, հիմք կարող է հանդիսանալ դատական համակարգին անվստահություն հայտնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել