Aysor.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազների՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 6-ի նիստում դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։

Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել