168.am-ը գրում է.

«Հրապարակ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր դիվանագիտական ոլորտում սպասվող  փոփոխությունների մասին: Թերթի տեղեկություններով, մասնավորապես, պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։

«Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի «աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, որը ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․»,- նշված էր հրապարակման մեջ:

Այս փոփոխությունների մասին 168.am-ը փորձեց տեղեկանալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից, ով, սակայն, նշեց, որ ոչ հավաստի աղբյուրների վրա հիմնված տեղեկությունը չեն մեկնաբանում:

Դիվանագիտական փոփոխությունների մասին էլ եղավ հակիրճ.

«Ինչ վերաբերում է դեսպանների փոփոխմանը, կամ որևէ ռոտացիոն հարցերի, քանի դեռ չկա հրամանագիր, մենք այդ հարցերով որևէ մեկնաբանություն չենք անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել