Armsport.am-ը գրում է.

«Նոա» ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածու չառաջադրեց, իսկ որպես Գործկոմի անդամ առաջադրեց ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի թեկնածությունը։ Վերջինս երկար տարիներ զբաղվել է ֆուտբոլով, իսկ 2017 թվականից՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, ղեկավար պաշտոն է ստանձնել նախ «Արցախ», ապա՝ «Նոա» ակումբում։

ArmSport-ի հետ զրույցում «Նոայի» 27-ամյա տնօրենը պատմել է ՀՖՖ Գործկոմի կազմում ընդգրկվելու հավանականության, հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականի, ինչպես նաև ակումբային գործերի մասին․

Որևէ մեկին «համոզելու» կարիք չունեմ

«Որպես գործադիր կոմիտեի անդամ՝ մեր ակումբից առաջադրվել է իմ թեկնածությունը։ Ճիշտն ասած «համոզելու» կարիք չունեմ։ ՀՖՖ անդամ բոլոր կազմակերպությունների հետ ծանոթ եմ ու ավելորդ անգամ ներկայանալու կարիք չունեմ։ Կներկայացնեմ իմ մտքերը, թե ինչպես եմ պատկերացնում հայկական ֆուտբոլի զարգացումը, ունեմ մտահաղացումներ։ Բայց նախևառաջ պետք է ընտրել ՀՖՖ նախագահ, ինչից հետո Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկություններով հանդես գալ»,- ասում է Արթուր Սահակյանն ու ընդգծում, որ լավ գիտի հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերի մասին․

«Գրեթե ողջ գիտակցական կյանքս հայկական ֆուտբոլում եմ՝ նախ որպես ֆուտբոլիստ, ապա  նաև ակումբի գործադիր տնօրեն: Քաջատեղյակ եմ մեր ֆուտբոլի խնդիրներին՝ տարբեր հարթություններից, առիթ լինելուն պես պետք է բարձրաձայնեմ այն խնդիրները, որոնց շուտափույթ լուծում պետք է տրվեն։

  • Առաջնային խնդիրներից մեկը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն ապահովելն է։ Այն մեր ֆուտբոլի հիմքն է։
  • Պետք է պաշտպանել բոլոր ֆուտբոլիստների իրավունքները.
  • Մրցավարական դպրոցը զարգացնել
  • Առաջնության այս ձևաչափին՝ 6+4, կողմ չեմ, քանի որ մրցաշարային աղյուսակի վերջին 4 հորիզոնականների թիմերն առաջնության երկրորդ հատվածում անգործության են մատնվելու։ «Երևանը» մրցակցությունից դուրս է, իսկ այն 3 թիմերը, ստացվում է, 4 հանդիպում են անցկացնելու և վերջ։ Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում ձևաչափը կփոխվի։
  • Առաջնահերթ լուծում պահանջող ու կարևոր հարցերից է նաև սեփական դաշտ ու մարզումային բազա չունենալը։ Կարծում եմ՝ ֆեդերացիան պետք է հնարավորինս օգնի թիմերին ու տրամադրի պայմաններ,որպեսզի թիմերն էլ իրենց կողմից դրան մի բան ավելացնեն ու զարգացնեն։ Ֆեդերացիան պետք է փորձի թիմերին ապահովել դաշտերով։ Գիտեի, որ Սևանի մարզադաշտն արդեն պետք է պատրաստ լիներ, Հոկտեմբերյանի և Վանաձորի մարզադաշտերը ևս։ Թիմերը չունեն մարզումային դաշտեր։ Կան մարզադաշտեր էլ, որոնք իրոք օգնության ու ֆինանսի կարիք ունեն։ Կարելի է փոքր ֆինանսներով այդ մարզադաշտերը վերակառուցել ու պատրաստել Բարձրագույն խմբի խաղերին։
  • Պետք է պայքարել պայմանավորված խաղերի դեմ և մեկընդմիշտ ազատվել նմանատիպ երևույթներից
  • Վերանայել Առաջին ու Բարձրագույն խմբի առաջնություններում լեգեոներների լիմիտը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր   
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել