Tert.am-ը գրում է.

Ավտոմեքենայի ղեկի փոփոխությունը տեխնիկապես բարդ խնդիր է, որովհետև այն այդքան էլ սովորական երևույթ չէ, բայց, այնուամենայնիվ, պետք է լուծում գտնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նախագծին, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև մարդատար ավտոմոբիլների տողով:

«Տեխնիկական փոփոխություններ են իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, որն ինքնին պարունակում է վտանգներ, որովհետև եթե այդ փոփոխությունը չկատարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, պոտենցիալ հանրային վտանգ է»,-ասաց նա:

Վերջինս նշեց՝ բացառություն են արել՝ ժամկետ տրամադրելով, որպեսզի ղեկի տեղափոխումը հնարավոր լինի իրականացնել նաև Հայաստանում, ոչ թե արտերկրում:

«Բայց, միևնույն ժամանակ, օրակարգում մնաց մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որպեսզի հասկանանք՝ այդ տեխնիկական փոփոխությունն ինչպե՞ս է իրականացվում և ինչպե՞ս պետք է իրականացվի, որպեսզի լինի անվտանգ»,-ընդգծեց Գրիգորյանը:

Հարցին՝ Հայաստանը մասնագիտական առումով հագեցվածություն ունի այդ խնդիրը լուծելու համար, փոխվարչապետը պատասխանեց, թե իր կարծիքով՝ այո:

«Դա տեխնիկապես բարդ խնդիր է, որովհետև ղեկի տեղափոխումը այդքան էլ սովորական երևույթ չէ, բայց, այնուամենայնիվ, պետք է լուծում գտնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել