Կարևոր տեղեկատվություն վարորդների համար

09.12.2019թ. ԱԺ հերթական նիստում ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված փաթեթը, որոնք միասին անվանում են բալային համակարգ, որն ուժի մեջ է մտնելու՝

 2020թ. հունվարի 1-ից, կգործարկվի տուգանային միավորների համակարգը տեսա- և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար,
 2020թ. սեպտեմբերի 1-ից, կգործարկվի ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար (հետաձգումը պայմանավորված է տեխնիկական և ծրագրային հարցերով):

Հետագա գրառումներով կետ առ կետ կանդրադառնանք բոլոր փոփոխություններին:

#վարեքանվտանգ
#առաջինհերթինանվտանգությունը
#safetyfirst
#ռեֆորմներ
#բալայինհամակարգ
#տուգանայինմիավորներ

Ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղումներով՝

ℹ️ http://bit.ly/35Us1PS
ℹ️ http://bit.ly/2rOS2kS
ℹ️ http://bit.ly/2ReUn3q
ℹ️ http://bit.ly/2OGS4V1
ℹ️ http://bit.ly/34NqXNu
ℹ️ http://bit.ly/2OKhelN
ℹ️ http://bit.ly/2YbmhP3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել