Operativ.am-ը գրում է.

Ֆրանսիան պատրաստ է դիմել Համաշխարհային առեւտրային կազմակերպությանը ԱՄՆ-ի վարչակազմի՝ ֆրանսիական ներկրված ապրանքների համար մաքսեր սահմանելու մտադրության առնչությամբ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք պատրաստ ենք փոխանցել դա միջազգային դատարան, մասնավորապես, ՀԱԿ, քանի որ թվային ընկերությունների ազգային հարկն ազդում է ամերիկյան ընկերություններին այնպես, ինչպես ԵՄ-ի, Ֆրանսիայի եւ Չինաստանի ընկերություններին: Դա խտրական չէ»,-հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել էր, որ կարող է սահմանել մինչեւ 100 տոկոսանոց մաքսեր Ֆրանսիայից ներկրված շամպայնի, պայուսակների, պանրի եւ այլ ապրանքների համար 2.4 մլրդ դոլարի չափով, երբ եկել է եզրահանգման, որ թվային ծառայությունների համար սահմանված Ֆրանսիայի նոր հարկը կվնասի ԱՄՆ-ի տեխնոլոգիական ընկերություններին:

ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչականությունը հայտարարել է, որ իրենց հետաքննությունը ցույց է տվել, որ ֆրանսիական հարկն «անհամատեղելի է միջազգային հարկային քաղաքականության գերակշռող սկզբունքների հետ եւ չափազանց ծանրավեռնող է ամերիկյան ընկերությունների համար»՝ ներառյալ Google Alphabet-ը, Facebook-ը, Apple-ն ու Amazon.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել