Այսօր 16 համայնքներում տեղի ունեցած ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը 50 %-ից ցածր է եղել: Մասնակցության ամենացածր տոկոսն էլ եղել է` 14: Ինչպես նախկինում, այնպես էլ Նիկոլի թվին ` մարդիկ շարունակում են ցածր հետաքրքրություն ցուցաբերել համայնքային իշխանության ձևավորման գործընթացին, ասել կուզեմ ` դրանում իմաստ չեն տեսնում: Ի դեպ ` Արարատի մարզի Նորաշեն համայնքում մասնակցությունը կազմել է 57%, տեսնենք մարզպետ Գարիկի կողմից Նորաշենում ստեղծած լարվածությունը ինչքան կտևի:
Համայնքների խոշորացումն այլընտրանք չունի, և Նիկոլը դրանից փախչել չի կարող: Միայն խոշորացման դեպքում հնարավոր կլինի քիչ թե շատ բարելավել համայնքներում կյանքը , հետևաբար մեծացնել բնակչության հետաքրքրությունը համայնքային իշխանության ձևավորման գործընթացում և ստեղծել պահանջատեր հասարակություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել