Hraparak.am-ը գրում է․
Ադրբեջանի ԿԸՀ-ն, այսօր կայացած նիստի ընթացքում հաստատել է Ադրբեջանում առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների ժամանակացույցը։
Ըստ այդմ, թեկնածուները գրանցվելու համար կարող են դիմել ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 10-ի երեկոյան 18,00-ն։ Փաստաթղթերը ներկայացնելու են շրջանային ընտրական հանձնաժողովներ։ Նախընտրական քարոզարշավը լինելու է հունվարի 17-ից փետրվարի 8-ին։ Կազմակերպությունները, որոնք մտադիր են իրականացնել exit poll-եր ընտրությունների ժամանակ, պարտավոր են հավատարմագրվել ՝ փաստաթղթերը ներկայացնելով ԿԸՀ մինչեւ 2020 թվականի հունվարի 20-ը։
Այդ կազմակերպությունների գրանցման գործընթացը ավարտվելու է հունվարի 30-ին։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/df42e6a61cc00b7155d71a22289ea145
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել