168.am-ը գրում է․

«Զինվոր» հ/կ համակարգող խորհուրդն իր պաշտոնական թերթիկով արդեն նամակ է հանձնել վարչապետին՝ զոհված զինծառողների ընտանքիների պահանջների վերաբերյալ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պահանջում են պատշաճ ուշադրություն ցուցաբերել նաև այն զինվորների ընտանիքներին, որոնք մահացել են ծառայողական պարտականությունները կատարելիս։

Նախորդ շաբաթ նրանք կրկին Կառավարության մոտ էին և փոխվարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասացին, որ իրենցից պահանջել են, որպեսզի պաշտոնական թերթիկով ներկայացնեն իրենց պահանջները։

Մարգարիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ նամակը երեկ են փոխանցել և հինգ օր անց սպասում են պատասխանի։
«Եթե պատասխան չտան, մենք մեր գործողությունները շարունակելու ենք»,-  եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել