Մենք սովոր ենք ցանկացած մթերք պահել սառնարանում: Պարզվում է՝ դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: AdMe.ru-ն ներկայացնում է 4 մթերքներ, որոնք պետք չէ պահել սառնարանում:

Սառնարանում պահելու դեպքում գազարն ու ճակնդեղը սկսում են չորանալ, իսկ հետո փտում են:

Բանանը հասունանում է 15-20 °C ջերմաստիճանում, այնպես որ, եթե դրանք կանաչ եք գնել, պետք չէ սառնարանում պահել: Ցածր ջերմաստիճանում բանանի կեղևը սկսում է սևանալ:

Մեղր: Ցածր ջերմաստիճանը նպաստում է մեղրի բյուրեղացմանը, այլ ազդեցություն այն չունի: Իսկ ճիշտ պայմանների դեպքում մեղրի պահպանման ժամկետն անսահմանափակ է:

Կծու սոուսները պարունակում են բավարար քանակությամբ քացախ, այնպես որ, առանց սառնարանի դրանք չեն փչանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել