Զվարճալի է դիտել, թե ինչպես է քայլառաստ մեդիա գրուպը փորձում Քոչարյանի մոտալուտ ազատման համար հող նախապատրաստել: Արդեն սկսել են Մարտի 1-ի այլ մեղավորներ փնտրելը: Ամենա հարմարը դե Սերժ Սարգսյանն է: Շուտով կասեն, որ գործը պատրաստ է ու էս փուլում Քոչարյանն արդեն չի կարող ազդել ընթացքի վրա ու Վենետիկի ու ՄԻԵԴ-ի վճիռներից օրեր առաջ կազատեն: Թովմասյանին հարվածելու գործիքն ա կորում իհարկե, բայց դե էլի մի բան կհորինեն: Ու Պողոսների էշացած դեմքերը ևս մի օրգազմիկ տիեզերական արդարության դոզա կպարգևեն մեզ, բայց ցավոք, ըստ էության, դա ևս մեկ անգամ վերահաստատելու է մեր աղետալի վիճակը:

Ընդ որում, ես չեմ էլ հասկանում, թե ինչու են սրանք տենց չարչարվում, դեմք փրկելու ինչոր հիմար պլաններ գծում: Ախր մտածող, ադեկվատ մարդկանց աչքերում իրենց օտչյոտները վաղուց տրված են, իսկ պողոսների համար ոչ մի բան էական չէ: Շարքային պողոսին պետք է, որ երկրի ղեկավարը լինի իրանից ավելի անհաջողակ մեկը, որ նա սեփական անպիտանությունը այդքան սուր չզգա: Ում ուզում ա կարա ազատի, ում ուզում ա կարա բռնի... Հոգու խորքում նրանք կարող են նույնիսկ գիտակցել, որ Մարտի 1-ի իրական մեղավորը հենց Նիկոլն է ու հենց Նիկոլը դա գիտակցում է հոգու խորքում, բայց քանի դեռ Նիկոլն է առաջին համարը, Պողոսները գոհ են: Նրա առաջին համար լինելը, իրենց առաջին համար լինելն է: Վերջիվերջո մարդկության պատմության մեջ քանի՞ անգամ ա պողոսներին նման բախտ վիճակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել