Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ են ընթանում Գեղարքունիքի Դդմաշեն և Շիրակի Անուշավան համայնքներում, իսկ արտահերթ՝ Արարատի Նորաշեն և Արմավիրի Ծիածան համայնքներում:

Արագածոտնի մարզի երեք համայնքներում՝ Թլիկ, Զարինջ և Հակո, համայնքապետի հերթական ընտրություններ են: Թլիկ համայնքում առաջադրված է համայնքապետի մեկ թեկնածու՝ Սլավիկ Սալոյանը, Զարինջ և Հակո համայնքներում նույնպես մեկական թեկնածուներ են առաջադրված՝ Սևադա Մանուկյանը և Սերյոժա Չարչոյանը: Իսկ Կոշ համայնքում  համայնքապետի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու՝ Էդմոն Ադամյանը, Արմեն Ավետիսյանը և Աշոտ Ենգիբարյանը:

Արագածոտնի մարզի Ավան համայնքում համայնքապետի ընտրություններն արտահերթ են: Այստեղ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գևորգ Գալստյանը, Գագիկ Հարությունյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Արմավիրի մարզի երեք Ալաշկերտ, Նորապատ, Ֆերիկ համայնքներում ընթանում են համայնքապետի հերթական ընտրություններ: Ալաշկերտ և Նորապատ համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մեկական թեկնածու է, համապատասխանաբար՝ Կարեն Հովհաննիսյանը և Վահրամ Խաչատրյանը: Իսկ Ֆերիկ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ Շարո Մամոյանը, Համլետ Ավդոյանը և Ռուստամ Հասանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել