Անգլիայի Հյուսիսային Յորքշիրի կոմսության Հարոգեյթ քաղաքի բնակիչ Փոլ Էդիսոնն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ առաջին անգամ լսողական սարք է միացվում իր 4 ամսական դուստր Ջորջինային, հայտնում է BBC լրատվականը: 

Տեսանյութը համացանցում մեծ տարածում է գտել, քանի որ փոքրիկի արձագանքը մոր ձայնին իրապես շատ հուզիչ է ու տպավորիչ:

Փոքրիկ Ջորջինայի մոտ խլություն էր ախտորոշվել դեռևս սեպտեմբերին, և այժմ նա երկու ականջներին էլ լսողական սարքեր է կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել