Panorama.am-ը գրում է.

Հայաստանի, ըստ սեյսմակայուն շինարարության  գործող նորմերի, կարելի է կառուցել մինչև 16 և մինչև 18 հարկանի շենքեր կախված կառուցվածքային  առանձնահատկությունների: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ նոր նորմերը, որոնք շուտով կընդունվեն, թույլատրվում է  կառուցել  մինչև 24 հարկանի շենքեր:

«Կան շատ ավելի մեծ սեյմիկ  վտանգ ունեցող երկրներ ու տարածքներ՝  Չինաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Մալազիա և այլն, բայց այնտեղ կառուցում են 50, 60, 70 հարկանի շենքեր: Այստեղ հարցն այն է, որ կարելի է կառուցել, բայց անպայման պետք է կառուցել համապատասխան   սեյսմակայունությամբ, կառուցել ճիշտ նորմերով, խելքով, մտածել ներկա ու ապագա սերունդների մասին»,- ասաց նա:

Հ.Պետրոսյանն ընդգծեց, որ սեյսմակայուն բարձրահարկեր կառուցելու  մեխանիզմներ կան, պետք է հետևել դրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել