Յուհուեյ անունով 18-ամյա արական սեռի շիմպանզեն դարձել է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Locajoy պարկի նոր գլխավոր տեսարժանությունը: Վերջերս նա նոր հոբբի ունի. շիմպանզեին դուր է գալիս ձեռքով լվացք անելը: Յուհուեյը զարմացած հանդիսատեսի առջև օճառը քսում է խոզանակին և դրանով տրորում հագուստը:

Ավելին՝ նա արհեստավարժորեն պարզաջրում է իրերը, քամում և ստուգում, որ հագուստը լիովին մաքուր լինի:

Լվացքի վրա ջանասեր շիմպանզեն մոտ կես ժամ է ծախսում: Ինչպես պարզվել է, կենդանին դա սովորել է կենդանաբանական այգու աշխատակցից՝ պարզապես դիտելով, թե ինչպես է նա թասի մեջ լվանում հագուստը:

Բայց այդ՝ տաղանդավոր Յուհուիի միակ նվաճումը չէ: Շիմպանզեն նաև այլ հմտություններ է յուրացրել. նա կարողանում է մարմնամարզական տարբեր վարժություններ անել, ինչպես նաև զվարճալի մռութիկներ ցուցադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել