keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Դավիթ Տոնոյանը պետք է պատրաստ լինի՞. «168 ժամ»

visibility 843 commentմեկնաբանել

«168 ժամ» թերթը գրում է.

«Մենք արդեն ունենք գոնե հայկական կողմի ներկայացրած ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող ենք քննարկումներ ունենալ, կարող ենք վերլուծել, հաշվարկել ռիսկեր, այսինքն՝ գոնե սկզբնական փաստաթուղթ ունենք, ինչը գովելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան:

Միակ նորամուծությունը, որի մասին խոսվեց, Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակ գտնելն էր, բայց շեշտը դրվում է կոմպրոմիսի վրա, ինչի մասին նույնպես տարիներ շարունակ խոսվում է: Փաստացի, կարիք չկա խոսել նոր կետից սկսելու մասին. մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝