«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք գերատեսչություններում արդեն երկար ժամանակ է, ինչ կադրային «զտում» է տեղի ունենում. հիմնականում թիրախում են հայտնվում դեռևս աշխատանքից չազատված «հնաբնակները»:

Ընդ որում, այդ «զտումն» ունի մի յուրօրինակ ընդգծված առանձնահատկություն. որպես կանոն, պաշտոններից ազատվում են այն պաշտոնյաները, որոնք չեն ցանկանում աշխատել «սորոսական» թևի հետ ու ընդվզում են նրանց կողմից տարվող քաղաքականության դեմ:

Ըստ մեր տեղեկությունների, այդ գերատեսչությունների ղեկավարները սիրով են ազատվում նրանցից՝ միանգամից մի քանի հարց լուծելով. ազատվում են գլխացավանքից, «մաքրվում» են հին ու փորձառու կադրերից, տեղ է բացվում նոր «սորոսականների» համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել