Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «նորմանդական քառյակի» բանակցությունների շրջանակում նախապես ծրագրված հանդիպում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է ТАСС-ը:

«Украина» հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ երկրի նախագահը հայտնել է, որ սպասվելիք հանդիպումից հստակ արդյունքներ է ակնկալում:

Զելենսկին հայտնել է, որ «ցանկանում է Փարիզից հստակ արդյունքներով վերադառնալ և Ուկրաինա բերել « այն բանի գիտակցումն ու զգացումը, որ բանակցող բոլոր կողմերը ցանկանում են աստիճանաբար ավարտել այս ողբերգական պատերազմը»»:

«Ես արդյունք եմ ցանկանում, միակ բանը, ինչի համար ես մտահոգ եմ, այն է, որ կհանդիպենք ու կասենք՝ «Մենք ծրագրում ենք...»: Ես չեմ սիրում անարդյունավետություն: Միակ բանը, ինչից նեղսրտում եմ՝ տանել չեմ կարողանում բանակցությունների անարդյունավետությունը: Դա միակն է, ինչից վախենում եմ»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել