Մոսկվայի մետրոյի զուգարաններում գտնվող տեսախցիկները անհրաժեշտ են անվտանգության համար և միանում են միայն այցելուի՝ խցիկից դուրս գալուց հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մետրոյի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ տեսահսկման համակարգերը կան մետրոյի բոլոր զուգարանի համալիրներում: Տեսախցիկների տեղադրումը անհրաժեշտ է ուղևորների անվտանգությունն ապահովելու համար, նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Այն բանից հետո, երբ այցելուն դուրս է գալիս զուգարանից, տեսախցիկը միանում է, և օպերատորը ստուգում է, որ տաղավարում այլ օտար առարկաներ մնացած չլինեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այն դեպքում, երբ զուգարանում հայտնաբերվում են մոռացված իրեր, կայարան է գալիս ազդանշան, որից հետո մետրոյի աշխատակիցները ստուգում են խցիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել