Armenpress.am-ը գրում է․

NORD WIND ընկերության Մոսկվա- Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում», – նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել