43-ամյա Լարի Սամպտերը իմանում է, որ 15-ամյա դուստրը իր սենյակում գաղտնի գիշերում է տղաների հետ։ Նա իր դստերն առաջարկում է պատժի 2 տարբերակ. կամ աղջիկը մեկ ամսով հրաժարվում է իր հեռախոսից, կամ էլ հայրը 2 շաբաթ հրապարակումներ է անում դստեր Ինստագարմյան էջում։ Մադլենը ընտրում է երկրորդ տարբերակը՝ հուսալով, որ հայրը չի կարողանա ոչինչ անել։

Սակայն սխալվում է։ Լարին սկսեց նկարներ և տեսանյութեր տեղադրել։ Մադլենին ամենից շատ զարմացնում էր այն փաստը, որ հոր հրապարաումներն ավելի շատ հավանումներ և մեկնաբանություններ էին հավաքում, քան իր տեղադրածները։ Հազարավոր օգտատերեր գնահատում էին Սապտերի լուսանկարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել