Անգլիայի Մեծ Մանչեսթեր նահանգի Դակենֆիլդ քաղաքից 17-ամյա կուրսանտ Բեն Լիտվուդը չի բողոքել առողջությունից, չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել: Ապրիլի 3-ին նա վերադարձել է քոլեջից և մնացել է տանը փոքրիկ քրոջը հետևելու համար, իսկ նրա մայրը՝ Վիկի Բրոկլհուրսթը, գնացել է աշխատանքի: Ավելի ուշ նա հայտնաբերել է իր որդուց բաց թողնված զանգ և զանգահարել նրան, բայց տղան հեռախոսը չի վերցրել:

Կինը զգացել է, որ ինչ-որ բան է պատահել, և գնացել է տուն: Նա գտել է իր որդուն խոհանոցի հատակին պառկած: Տղայի երկու տարեկան քույրը նստած էր խոհանոցում։ Կինը ենթադրել է, որ Լիտվուդը սայթաքել է, ընկել և հարվածել գլուխը։

Դեռահասը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրան կատարել են համակարգչային տոմոգրամմա: Հիվանդի երիտասարդ տարիքի պատճառով բժիշկները չորս օր չէին կարողանում հասկանալ, որ նա ինսուլտ է ստացել: Ըստ երևույթին, Լիտվուդը կտրուկ շրջել է գլուխը, որի հետևանքով առաջացել է զարկերակի ճեղքում, և արյան խցանումը հարվածել է նրա ուղեղին:

Հոսպիտալացումից ութ օր անց Լիտվուդը մահացել է: Վերլուծությունները ցույց են տվել, որ նա մահացել է իշեմիկ ինսուլտից՝ ողնաշարավոր զարկերակի թրոմբոզի արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել