Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովն ընդունեց 2020թ. բյուջեի նախագիծը, որն, ինչպես շարունակում են պնդել իշխանության ներկայացուցիչները, հեղափոխական է, Aysor.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2020-ի բյուջեի շուրջ խորհրդարանական քննարկումները, կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը: 

«Եկող տարվա բյուջեի նախագիծը հեղափոխական չէ, առնվազն այս պահի դրությամբ այն հեղափոխական անվանելը սխալ է՝ ելնելով մի քանի հանգամանքից: Նախ, բյուջեի հիմքում դրված է 4,9 տոկոսանոց տնտեսական աճը, որ ոչ միայն նախորդ իշխանության ժամանակաշրջանի համեմատ միջինից ցածր ցուցանիշ է, այլև՝ 2019թ.: Երկրորդ, բյուջեի ծախսերի բաշխումն ըստ հոդվածների՝ անկախ դրանց ուղղվող գումարի չափից, նույն տրամաբանության մեջ է, ինչ վերջին տարիներին: Այսինքն, ինչպես նախկինում, եկող տարվա բյուջեյով ևս ծախսերի առյուծի բաժինը սոցիալական պաշտպանության ոլորտինն է: Եվ ի վերջո, բյուջեի նախագծով չի երևում հեղափոխական, կառուցվածքային, համակարգված մոտեցումներ, որոնք կլինեն եկող տարվա տնտեսական քաղաքականության հիմքում: Իշխանությունն, ըստ էության, շարունակելու է իրավիճակային կառավարման մշակույթը», - նշեց Լ.Ամիրխանյանը:

Հարցին ի պատասխան, թե որն է համակարգված մոտեցումների բացակայությունը, փորձագետը, որպես օրինակ բերեց ներդրումային քաղաքականության բացակայությունը. ըստ նրա, ներդրում ընդունել-չընդունելու որոշումները կայացվում են այդ պահին ստեղծված իրավիճակից կամ տրամադրությունից ելնելով: 

Ըստ Լիլիա Ամիրխանյանի, եթե սպասվող տնտեսական տարվա բյուջեն հեղափոխական է համարվում այն նույն տրամաբանությամբ, ինչպես ներկայացվում են այս տարվա ցուցանիշները, ուրեմն մոտավոր պատկեր կարելի է արդեն ստանալ. «Ե՛վ բերված ներդրումային վիճակագրությունը, և՛ այս տարվա տնտեսական աճը, հեղափոխական տարրեր չեն պարունակում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել