Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը կրկին ու կրկին փորձել է հիմնավորել բյուջեի մասին իր իսկ կողմից առաջ քաշված այն պնդումը, թե այն իսկապես հեղափոխական է, Հայաստանի նորանկախ պատմության մեջ՝ աննախադեպ:

Այդ անելու համար, ինչպես միշտ, Փաշինյանը ինչ-որ թվեր է մեջբերել, որոնք, ըստ նրա, վկայում են տնտեսական աննախադեպ աճի, տարբեր ոլորտներում թռիչքաձև առաջընթացի ու էլի նման երազելի բաների մասին՝ միաժամանակ իրեն հատուկ ոճով զարգացման հիմք հռչակելով, մասնավորապես, ժողովրդի՝ կառավարության հանդեպ տածած հավատը:

«Նրանք հավատացել են Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, ով ասելա, որ մենք չենք էկել էս կաբինետներում նստել, որ մենք հարստանանք, մենք եկել ենք էս կաբինետներում նստել, որ դուք հարստանաք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարստանա…»,- հայտարարել է Փաշինյանը, ով նաև համոզմունք էր հայտնել, որ «պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից»:

«Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից, ես չեմ գողանում ոչ մի լումա, և, ընդհակառակը, ասում եմ, որ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ընդհանրապես, պետք է նկատենք, որ վերջին օրերին «թաթիկներ կտրելու» մասին հայտարարությունները սկսել են բավական հաճախ հնչել: Ինչ-որ մեկը, երևում է, յուր սադիստական հակումները որոշել է քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել հենց  այս ձևով՝ մի կողմից ավելի համոզիչ ու անհանդուրժող թվալու, մյուս կողմից, ըստ էության, ինչ-որ բարդույթներ հաղթահարելու համար:

Կտրել, իհարկե, կարելի է շատ բան, բայց հարցն այստեղ, թերևս, այն է, թե վերջնարդյունքում ի՞նչ է դրանից շահելու, պետությունն ու դրա հիմքը հանդիսացող հայ մա՞րդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել