Tert.am Life-ը գրում է.

Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը՝ Յանա Sweet-ը, նոր տեսահոլովակ ունի «Մամա, պապա» երգի հիման վրա, որը լսարանի դատին կհանձնի դեկտեմբերի 19-ին՝ հայրիկի 40-ամյակի օրը:

Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջի հետաքրքիր դրվագներն ու մանրամասները:

Պարզվում է՝ տեսահոլովակի գաղափարից մինչև իրականում ընդամենը 2 օր է տևել: Ամեն ինչ վերջին պահին կազմակերպելու «վարպետ» Մանոն նկատեց, որ ամեն անգամ ավելի ու ավելի կարճ ժամկետներում է ինչ-որ բան կազմակերպում:

««Մամա-պապա» երգը վաղուց կար։ Ուզում էինք Յանայի տարեդարձի առթիվ տեսահոլովակ նկարահանել, սակայն նա հիվանդացավ, հետաձգեցինք։ Այդպես էլ մնաց։ Դեկտեմբերի 19-ին Սարգսի ծնունդն է, որոշեցինք պապային նվեր մատուցել: Քանի որ երգը թեմատիկ է, 2 օր առաջ մտահղացա, որ տեսահոլովակ նկարահանենք և նվիրենք Սարգսին։ Ունեինք ընդամենը 4 օր, քանի որ դեկտեմբերի 14-ին երկրից մեկնելու ենք, մինչև այդ պետք է մոնտաժն անենք»,- ասաց Մանոն ու հավելեց, որ 1 օրում ինքը մտածել է դստեր look-երը, Արփինե Կոշտոյանը կարել է դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել