Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձախողել է իշխանության եկած սկզբնական փուլում արած հայտարարությունները, թե չի բանակցելու Արցախի անունից, և որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

«Առաջին՝ որևէ տեղաշարժ չկա Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցում, և երկրորդ՝ առաջին իսկ օրվանից բանակցել են: Այլ հարց է, որ Հայաստանի հանրությանը հակառակ տեսակետ է ներկայացվում, և նպատակը իրականությունը թաքցնելն է: Դրա պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր համար շատ ծանր բեռ է համարում Ղարաբաղի հարցը»,-ասաց քաղաքագետը:

Վերջինիս խոսքով՝ Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունները հիմնականում երկու մոդելի մեջ են տեղավորվում՝ կա՛մ գնալ փուլային տարբերակով, որը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն էր, կա՛մ գնալ փաթեթային տարբերակով, որի շրջանակներում բանակցել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները:

«Եթե դետալային տարբերությունները դնենք մի կողմ, փիլիսոփայական առումով բանակցային գործընթացի ձևակերպումները տեղավորվում են երկու մոդելի մեջ: Մի մոդելն ասում է, թե Հայաստանը շանս չունի զարգանալու, քանի դեռ չի լուծել Արցախի խնդիրը, որովհետև այդ փիլիսոփայության կրողները գտնում են, որ որպեսզի բաց սահմաններ լինեն, և դրանց միջոցով զարգանա Հայաստանը, պետք է զիջումների գնալ: Բառացի չեն ասում դա, բայց, ի վերջո,  միակողմանի զիջումներ են ենթադրում: Մյուս մոդելն այն է, որ մենք կարող ենք մեր ազգային անվտանգությունը չվնասելով՝ զարգանալ և խաղաղություն պարտադրել»,-ասաց Թևանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել