YouTube-ը կազմել է 2019-ին ռուսալեզու հատվածի ամենադիտված տեսանյութերի վարկանիշը, հայտնել է «Google Ռոսիա»-ն:

Առաջին տեղը զբաղեցրել է «Նորոգողները ու մեծ գաղտնիք» հոլովակը՝ «Fixies» մուլտֆիլմի պարոդիան: Այն նկարահանել է բլոգեր Սիենդուկը: Տեսանյութն ավելի քան 25 միլիոն դիտում և 609 հազար լայք է հավաքել:

Երկրորդ հորիզոնականում է Յուրի Դուդը՝ «Բեսլան. Հիշիր» ֆիլմով: Երեք ժամ տևողությամբ տեսանյութն ավելի քան 18 միլիոն դիտում և գրեթե 1 միլիոն լայք է հավաքել: Առաջատարների եռյակը եզրափակում է երգչուհի Բիլի Այլիշի հետ հարցազրույցը «Երեկոյան Ուրգանտ» շոուի ժամանակ:

Տեսանյութը դիտել են ավելի քան 15 միլիոն անգամ, իսկ դուր է եկել այն 765 հազար օգտատիրոջ:

Վարկանիշում ներառվել են նաև կոմիկ Պավել Վոլյայի և Comedy Club-ի այլ ռեզիդենտների ելույթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել