Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց մանրամասներ: «Բավական դրական դինամիկա կա: Արդեն մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց Գաբրիել Բալայանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Նա բուժում է ստանում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Հոսպիտալի բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել