Hraparak.am-ը գրում է.

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ֆինանսական միջոցների վրա «նոր Հայաստանը» ամենևին լավ չի անդրադարձել։ «Սերժի թվերին», փաստորեն, Գրիգորյանը, երբ զբաղեցնում էր ԱԺ նախագահի խոհրդականի համեստ պաշտոնը, ավելի լավ էր ապրում, քան հիմա, երբ արդարադատության նախարարի տեղակալ է։

2014 թվականին Քրիստիննե Գրիգորյանը հայտարարագրել է ,ոչ ավել և ոչ պակաս, 11 մլն ՀՀ դրամ, 41 հազար դոլար և 63 հազար եվրո գումար։ 5 տարի անց՝ 2019 թվականին, Գրիգորյանի միջոցները անհամեմատ պակասել են․ ըստ 2019-ի հայտարարագրի՝ Գրիգորյանն ունի 1 մլն դրամ և 8 հազար դոլար, իսկ եվրոները ամբողջովին ծախսել է։

Ստացվում է, որ ԱԺ խորհրդականի պաշտոնը թողնելուց հետո Գրիգորյանը 5 տարվա ընթացքում սնանկացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել