Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացնում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է խստացնել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար սահմանված պատիժը։

Նաիրա Զոհրաբյանը նախ ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի` 2018 թվականին բանակում արձանագրվել է 11 ինքնասպանություն, 2019 թվականին` 10 նման դեպք։

«Ամենացավալին այն է, որ թշնամու կրակից տարիներ շարունակ շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից` բանակում ոչ կանոնադրական, ոչ ճշգրիտ հարաբերությունների, բանակային ենթամշակույթի առումով: Ես հասկանում եմ, որ խնդիրը շատ զգայուն է, բայց մենք պարտավոր ենք այս փոփոխությունները կատարել: Ես հասկանում եմ նաև, որ միայն խստացնելով քրեական պատասխանատվությունը այդ ենթամշակույթը չենք կանխելու»,- ասաց նա և նշեց, որ ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը:

«Կարծում եմ, որ պետք է անենք առաջին քայլը, պետք է խստացնել պատժաչափերը, որ դա լինի զսպող օղակ այն զինվորի, հրամանատարի, համար, որը կարծում է, թե զինվորն իր ստրուկն է և կարող է պարբերաբար նվաստացնել նրան»,-ասաց նա:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում 2003 թ. ապրիլի 18–ին արված փոփոխությունները լրացնել նոր՝ 360.1-րդ և 360.2-րդ հոդվածներով հետևյալ խմբագրությամբ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել