Panorama.am-ը գրում է.

Գայանե Վրադանյանն այսօր ավագանու արտահերթ նիստին ներկայացել էր երեխայի հետ։ «Եկեք ծափահարենք բոլորս։ Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակելով նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ փոքրիկը Գայանե Վարդանյանի երրորդ երեխան է։ Համաշխարհային պրակտիկայում երեխաների հետ աշխատանքի գնալու դեպքեր շատ են եղել։ Դեպքերից որոշները լավ, որոշներն էլ ոչ այնքան հաճելի ավարտ են ունեցել։ Օրինակ, օգոստոսի 8-ին Քենիայի պատգամավոր Զուլեյկա Հասսանին վտարել էին խորհրդարանի նիստերի դահլիճից՝ երեխայի հետ գալու համար։ Հասսանը պատմել էր, որ աշխատանքի է եկել 5 ամսական երեխայի հետ, քանի որ այլ ելք չի ունեցել, սակայն խորհրդարանը դա չի գնահատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել