Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը:

Այսպիսով՝ կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 37, ձեռնպահ` 0, գումարած գործուղման մեջ գտնվող և իրենց քվեարկությունների մասին դիմած պատգամավորների ձայները:

Որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել