Կխասի՝ այսպես է կոչվում աշխարհի միակ ցեղը, որտեղ մայրիշխանությունն այնքան ակնհայտ է, որ տղամարդը պարտավորվում է լսել իր զոքանչին ու նրան տրամադրել իր աշխատած ամբողջ գումարը։ Սակայն ինչո՞ւ են տղամարդիկ այդքան հեշտորեն ենթարկվում իրենց կնոջ մորը։ 

Խնդիրն այն է, որ դեռևս շատ վաղուց այս ցեղում ընդունված է եղել մայրիշխանությունը։ Կանայք այստեղ սուրբ են, ու տղամարդիկ ավելի ստորադասված են նրանցից։ Այստեղ, եթե ընտանիքում աղջիկ է ծնվում, ապա բոլորը ուրախանում են ու երջանկանում, իսկ եթե երեխան տղա է, ապա այդ ընտանիքին բավականին ցավով են նայում։ 

Տղաները տղամարդ դառնալու ճանապարհին բավական շատ փորձությունների միջով են անցնում։ Նրանք ստիպված են աշխատել, որքան հնարավոր է, շատ, որովհետև նրանք այդ գումարը պետք է տրամադրեն ցեղի կանանց։ Այստեղ ընդունված է, որ միայն տղամարդն է աշխատում, իսկ կինը պետք է ուղղակի վայելի տղամարդու աշխատանքի արդյունքները։ 

Այստեղ ամուսնությունները դասական իմաստով չեն ընթանում։ Եթե կինն ու տղամարդը հավանում են իրար, ապա նրանք ուղղակի սկսում են իրար հետ ապրել, առանց հատուկ արարողակարգերի։ Սա թույլ է տալիս խուսափել ավելորդ հարսանեկան ծախսերից ու ավելորդ արարողակարգերից ու ապրել պարզ ու հասարակ՝ սեփական ցանկություններին տրվելով։ 

Սակայն ցեղում ամենահետաքրքիրը հենց այն ավանդույթն է, որ ընտանիքում գլխավոր դերը տրված է զոքանչին։ Զոքանչը ոչ միայն նորաստեղծ ընտանիքում գլխավոր որոշումներ կայացնողն է, այլ նաև ֆինանսական տնօրինողն ու կարգադրողը։ Բայց ինչո՞ւ ոչ սկեսուրը, այլ զոքանչը։ Ինչպես արդեն նշվեց, ցեղւոմ աղջկա մայր լինելն ավելի պատվաբեր է համարվում։ Դա է պատճառը, որ զոքանչներն են ստանձնում այս տեսակ պարտավորությունները։ 

Տղամարդիկ պարտավոր են ենթարկվել ընդունված կանոններին, քանի որ նրանք հավատում են, որ եթե չենթարկվեն զոքանչին ու չլսեն նրա պահաջները, ապա հաջորդ կյանքում կվերածվեն ճանճի կամ մեկ այլ անպատվաբեր միջատի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել