Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ փոխնախագահը Արմեն Աշոտյանը  հայտարարեց՝ հաստատում են ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությունը, համարում են, որ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Սերժ Սարգսյանի նկատմամաբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

«Առավել մանրամասն ուսումնասիրելով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամաբ առաջադրված մեղադրանքի իրավական հղումները, որոնք փորձ են իրավական փաթեթավորում տալ բացառապես քաղաքական գործընթացին  գալիս ենք հետևյալ եզրակացության.

Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի հեռախոսազրույցի արտահոսքը, որտեղ իշխանավորները պնդում են և ասում են, որ Քոչարյանի նկատմամաբ գործը ջուր է։ Եթե  գնանք այս տրամաբանությամբ ու դիտարկենք Պլատոնի կողմից նկարագրված չորս էլեմենտները,  ապա եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, ապա Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված գործը օդ է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել