Չինաստանի երիտասարդ բնակիչը մահացել է աշխատանքային հարցազրույցի ժամանակ, հայտնում է AsiaOne լրատվական պորտալը:

36-ամյա տղամարդը, որի անունը չի բացահայտվում, հարցերին պատասխանելու ժամանակ անսպասելի կորցրել է գիտակցությունը և ընկել սեղանի վրա: Նրան անմիջապես տեղափոխել են Չժեցզիան նահանգի Հանչժոու քաղաքի մոտակա հիվանդանոց: Բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել հիվանդին, նա մահացել է սրտի կաթվածից:

Հարցազրույց վարողը շեշտել է, որ թեկնածուն վերջին աշխատավայրում շատ է լրացուցիչ աշխատել և այդ պատճառով որոշել է տեղափոխվել այլ ընկերություն: Նշվում է, որ տղամարդը տառապել է հիպերտոնիայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել