Ամերիկացի դերասանուհի և մոդել Շառլիզ Թերոնը հերքել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի խոսքերը, որը պնդել է, որ նրանց միջև ինտիմ կապ է եղել, հաղորդում է The New York Times-ը:

«Կանանց տրամադրել միմյանց դեմ: Նա իսկապես լավ էր այդ հարցում»,- ասել է Թերոնը: Նրա խոսքերով, պրոդյուսերը այլ դերասանուհիների պատմել է, որ ինքը և Ռենե Զելվեգերը, իբր, սեքսով են զբաղվել նրա հետ՝ աշխատանք ստանալու նպատակով: Թերոնը հավելել է, որ Վայնշտեյնը դա ասել է, ոլորտի կանանց միմյանց դեմ տրամադրելու համար:

Վայնշտեյնի կոողմից բռնաբարության մասին հայտնել են առնվազն ութ կանայք, ավելի քան 80-ը հայտնել են սեռական ոտնձգությունների մասին: Պրոդյուսերը չի ճանաչում իր մեղքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել