Armenpress.am-ը գրում է.

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Լուրեր» լրատվականը՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը:

Լրատվականը հայտնում է նաև, որ Բարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր հարցաքննության: «Լուրերի» հետ զրույցում նա նշել էր, որ բացառում է, թե Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել