Tert.am Life-ը գրում է.

«Միսս հայուհի 2018», Women’s Club-ի մասնակից Արենա Զեյնալյանը լուսանկարվելը համարում է մասնագիտության, որը պետք է պրոֆեսիոնալ մակարդակով անել, հատկապես, երբ խոսքը բաց հագուստով, լողազգեստով կամ ներքնազգեստով լուսանկարվելու մասին է։

Մոդելի ներկայացրած վերջին ֆոտոշարքը ներքնազգեստով է։ Tert.am Life-ի հետ զրույցում Արենան ասաց, որ շեշտն էմոցիաների վրա է դրել, աշխատել են լույսի ու ստվերի հետ, ամեն ինչ արել են էսթետիկ և ոչ գեհիկ լուսանկարներ ստանալու համար։

«Ես շատ էի ցանկանում արտիստիկ սև ու սպիտակ նկարներ ունենալ։ Որոշեցի համագործակցել իրանահայ լուսանկարիչ Արթուր Պապարացցիի հետ։ Նուրբ, սիրուն, էսթետիկ և էմոցիոնալ լուսանկարներ են ստացվել։ Կարծում եմ՝  կարողացել եմ փոխանցել այն էներգիան, որը զգացել եմ»,-ասաց Արենան։

Խոսելով լուսանկարվելիս գռեհկության իր սահմանի մասին՝ մոդելն ասաց․ «Վուլգարությանը դեմ եմ, անգամ, երբ մտածված է ու ինչ-որ թեմատիկայի շրջանակում։ Սիրում եմ ոճային և նորաձև լուսանկարներ, որոնք, ինչու ոչ, կարող են նաև բաց լինել։ Իմ լուսանկարներում աշխատում եմ շեշտադրել կանացի գեղեցկությունը, ոչ թե բաց կամ փակ լինելը։ Ներքանզգեստով արված լուսանկարներս բաց չեն, սակայն սեքսուալ և նորաձև են։ Ես շատ եմ սիրում դա և ուզում եմ մարդկանց հասցնել, որ հնարավոր է նկարվել  ներքնազգեստով կամ մերկ և չլինել վուլգար, նույնը լողազգետի մասին կարող եմ ասել։ Շատ դեպքերում մարդիկ փակ հագուստով էլ են գռեհիկ տեսք  ունենում»։

Արենայի խոսքով՝ բաց լուսանկարվելու և դրանք հանրայնացնելու բարդույթ ինքը չունի, քանի որ կարողանում է դա անել էսթետիկ։ Ըստ նրա՝ դա իր մասնագիտության մի մասնիկն է, իսկ ինքն իր մասնագիությունը շատ է սիրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել