Մեքսիկայի բնակչուհի Մարի Լորե Բարան պատահաբար պարզել է, որ Պիքսի անունով իր կատուն երկակի կյանք է վարում: Մարին իր պատմությունը պատմել է Facebook-ում և այժմ այն ակտիվորեն «լուսաբանում են» լրատվամիջոցները:

Պիքսին, որը փոքր հասակից բնակություն է հաստատել մեքսիկուհու տանը երկու տարի առաջ, անկախ բնավորություն ուներ և հաճախ էր մի քանի օրով անհետանում: Մարին այնքան էլ չէր անհանգստանում, ենթադրելով, որ կատուն ուսումնասիրում է տարածքը, հետապնդում թռչուններին և զբաղվում է այլ կատվային գործերով:

Մի օր Պիքսին վերադարձել է նոր վզկապով, ինչից հետո կինը ենթադրել է, որ կատուն հնարավոր է ուրիշ ընտանիք ունի: Նա երկտող է գրել և ամրացրել ընտանի կենդանու վզկապին. «Նրա անունը Պիքսի է: Կարծում եմ, նա երկու տուն ունի: Հա-հա»:

Ավելի ուշ կատուն գնացել է զբոսանքի և վերադարձել մեկ այլ երկտողով. «Այստեղ նրան անվանում են Խուարաչե: Հաստատապես նա երկու տուն ունի, հա-հա, շնորհավորում եմ: Կատվի մյուս ծնողներ»:

Պարզվել է, որ կատվի երկրորդ տերերը բնակվում են Բարայի տնից մի քանի թաղամաս այն կողմ: Ըստ Oddity Central պարբերականի, երկու ընտանիքներն էլ վստահ էին, որ իրենք են խորամանկ կենդանու միակ տերերը: Նրանք շարունակում են կիսել Պիքսի- Խուարաչեի խնամակալությունը, որը, չնայած բացահայտմանը, սննդի և ջերմության կրկնակի բաժին է ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել