Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում հանձնել իրենց երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, հատնում է Belta.by –ն:

«Մենք չենք պատրաստվում և երբևէ մտադիր չենք եղել մտնել որևէ պետության կազմի մեջ, նույնիսկ եղբայրական Ռուսաստանի: Ես 4-5 տարի նախագահ աշխատած տղա չեմ և չեմ ուզում ջնջել այն, ինչ արել եմ»- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը նաև նշել է, որ եթե ոչ ոք չի ուզում իրենց գրավել, ապա ինչու պետք է իրենք ինչ-որ մեկին կամովի հանձնեն իրենց անկախությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել