Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը 2008-ին Վրաստանի ագրեսիվ գործողություններին պատասխանելու որոշումն է եղել: Այս մասին վարչապետն ասել է մամուլի ասուլի ընթացքում:

Մեդվեդևի խոսքով՝ նա ստիպված է եղել այդպիսի դժվար որոշում կայացնել պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու ամիս անց:

«Դա շատ դժվար էր… Բայց իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ այս որոշումն անխուսափելի էր և միակը», – շեշտել է վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել