Հնդիկ ռեժիսորը հորդորել է աղջիկներին չդիմադրել բռնաբարողներին և միշտ պահպանակ ունենալ ձեռքի տակ, այս մասին հայտնում է India Today-ը:

«Պարզ տրամաբանություն է: Եթե տղամարդը բավարարի իր սեռական ցանկությունը, նա չի սպանի կնոջը: Կառավարությունը պետք է սա ամրագրի օրենքով, որպեսզի նվազեցնի բռնաբարության հետևանքով մահացությունը», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Սակայն գրառումն արդեն ջնջված է, քանի որ դժգոհություններ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Հնդկաստանում զանգվածային անկարգություններ սկսվեցին՝ 3 ամյա աղջկա բռնաբարությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել