Նկատո՞ւմ եք այսպես կոչված փորձագիտական համայնքի շրջանակներում տիրող տարօրինակ լռությունը: Երեք օր ա՝ մեր պետության համար կարևորագույն, վճռորոշ, նույնիսկ էքզիստենցիալ օրակարգային հարցի շուրջ դինամիկ զարգացումներ են տեղի ունենում գլոբալ հարթակների վրա, իսկ տասնյակ փորձագետներ լռում են: Վերլուծական հոդվածներ չեն գրում, հարցազրույցներ չեն կազմակերպում, ակտիվիստները ակցիաներ չեն անում:

Գիտեք ինչո՞ւ, որովհետև չկա փորձագետ: Դրանք շարքային վարձկաններ են, օտարերկրյա գործակալական ցանցի մի մաս: Իրենք կան այնքանով, որքանով պետք են տարատեսակ արհեստածին թեմաներ տաք պահելու համար: Ասենք, օրինակ, ապստամբության իրավունքը հիմնավորեն, պարտադիր կուտակայինը քննադատեն կամ պարտադիր կուտակայինը գովան, 37 թվի հոտ առնեն կամ, ասենք, 37 թվի հոտ չառնեն:

Էս սրիկաները դեսպանատներից ու տարատեսակ հիմնադրամներից սնվող շարքային ձախողակներ են: Եթե չլինեն գրանտներն ու տեղեկատվական արտահոսքերը, իրենք ո՛չ բան կունենան ասելու, ոչ էլ ցանկություն: Իրենց գործը հանձնարարական ստանալն ու կատարելն ա: Հիմա լռելու հանձնարարական ունեն: Չգիտեն Բրատիսլավայի կամ, առհասարակ, Սլովակիայի գոյության մասին: ԵԱՀԿ... բան... Բռնես թքես վրեն, կասի` անձրև ա գալիս կամ, ասենք, Բրեգովիչ:

Փորձագետ լինելու համար փորձ ա պետք ու գիտություն: Եթե քայլառաստները փորձագետ ունենային, գուցե և սենց կղանքի մեջ չգցեին բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել