Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Էլեն Կ.-ն (26 տ), ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Վնասվել են տան պատուհանները և բակում կայանած ավտոմեքենայի ետևի ապակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել