Tert.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը փարատել է որոշ մարդկանց այն կասկածները, թե Հայաստան ժամանածները շեյխեր չեն եղել: Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ–ում ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրությանը, այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը պարզաբանում էր տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, թե հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Դեսպանության պարզաբանման մեջ նշված էր՝ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել