Հիշեցնեմ վերջին երեք օրվա իրադարձությունները: Լավրովը Բաքվում ասում է, որ հույս ունի, որ Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կստորագրեն: Բրատսիլավայի բանակցություններից ժամեր առաջ Ադրբեջանը մեզ կապիտուլյացիայի տեքստ ա դեմ տալիս: Այդ տեքստին որևէ կերպ չեն արձագանքում ո՛չ ԵԱՀԿ-ն, ոչ էլ ՀՀ ԱԳՆ-ն: ՀՀ ՀՔԾ-ն որպես մեղադրյալ է ներգրավում Սերժ Սարգսյանին: Բանակցություններն ընթանում են մոտ 4 ժամ: Հաջորդող առավոտյան ՀՀ վարչապետը բոլորին հրավիրում է Բրեգովիչի համերգին: Դրանից մի ժամ անց, արձագանքելով Ֆեյսբուքում մանրից ահագնացող հարցադրումներին, ՀՀ ԱԳՆ-ն լղոզված տեքստ է տարածում, որտեղ խոսվում է վստահության ամրապնդման կարևորության մասին ու հունվարի սկզբին նորից հանդիպելու մասին:

Հիմա հարցերը. էդ ի՞նչ հնգակողմ հայտարարություն էր, արդյոք այն ստորագրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե չի ստորագրվել, ապա ինչո՞ւ և վերջապես ի՞նչ վստահության ամրապնդման մասին կարող եք խոսել հունվարին, եթե մարդիկ ասում են, որ պատրաստ են բանակցել միայն հայկական զինված ուժերը դուրս բերելու պայմանով:

Ու ոչ պակաս հետաքրքիր հարց է, թե ի՞նչ պիտի մեր քայլառաստները մոգոնեն էս մեկ ամսվա ընթացքում, եթե նույնիսկ Սերժ բռնելը էֆեկտ չտվեց:

Ուրեմն՝ հիշեք՝ արցախյանից զատ՝ բոլոր օրակարգերը կեղծ են ու դաշտ են նետվելու միայն ուշադրություն շեղելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել