Պաշտոնական Երևանը շատ երկար է մտածում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին տեղեկություններ տալու շուրջ։ Այս զգուշավորությունը պիտի որ պատճառներ ունենա։ Տպավորություն ունեմ, թե սպասում են՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան պայթի, նոր այդ շորշոփի տակ փորձեն հնարավորինս աննկատ «սղցնել» հանդիպման արդյունքների մասին լուրը։ Չի ստացվելու։

Ուզում ես խմած-քնած նկար դիր, Նիկոլ Փաշինյան, ուզում ես՝ տիեզերագնացի սկաֆանդրով լայվ մտի, միևնույն է, չես կարողանալու փախչես պետական ու ազգային օրակարգի ամենակարևոր հարցից։ Հերիք է՝ ծամածռություններով զբաղվես։ Պատասխանիր ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել